Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆրանսիացիներն «արթնացան»

Ֆրանսիացիներն «արթնացան»
19.11.2013 | 11:26

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի բարեկամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով: Երկար տարիներ ապրելով Ֆրանսիայում` Վարդան Պետրոսյանն ունի կրկնակի՝ հայկական և ֆրանսիական քաղաքացիություն: «Մենք շատ հուզված ենք, քանի որ մարդու մահ կա, և մեր ցավակցություններն ենք հայտնում: Ամեն պարագայում, քանի որ, ֆրանսիական անձնագրի տեր լինելով, վախենում են, որ նա կարող է փախչել, մտածում ենք, թե ինչպե՞ս կարող են մարդիկ կասկածել, որ այսքան մեծ պատասխանատվությունից նա կարող է փախչել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ստորագրահավաքի նախաձեռնողը՝ փարիզահայ բեմադրիչ Գրիգոր Ամելը, ով Վարդան Պետրոսյանի կնոջ՝ Անի Ամելի եղբայրն է:

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ